Տեր Գարեգին քահանա Արսենյանը կկարողանա այցելել Մուղնիի եկեղեցի, պատարագ մատուցել, բայց հոգևորականների հետ շփվել չի կարելիԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն ՄուրադյանըՍա ձեզ դարձնում է շատ վերահսկելի․ Սամվել Մարտիրոսյանը՝ հեռախոսի IMEI-ի վերահսկման մասինԵրևանի հենց կենտրոնում գտել և ձերբակալել են uպшնությшնն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողինԿաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունըՏարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հունիսի 26-ի դրությամբԻսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Լիբանանի հարավում «Հեզբոլլահ»-ի զինյալների դեմ հարվածներ հասցնելու մասին
ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է
Ռուսաստանն ու Ուկրաինան առաջիկայում գերիներ կփոխանակեն. ԲուդամովԸնդդիմության հաղթանակը պարզապես խլվել է. ՕսկանյանՀոլիվուդյան դերասան Ջո Մանգանիելոն իր հայկական արմատների մասին հուշագրություն կհրատարակիՍԴ-ն միաձայն ընդունեց աշխատակարգըԱդրբեջանում մեծանում է սերունդ, որին դպրոցական դասագրքերում սովորեցնում են, թե իրենց հարևանությամբ գտնվող Հայաստանը իբր իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետՇիրակի մարզում «Mitsubishi»-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորում․ մայր ու որդի հոսպիտալացվել ենՎարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը․ ՔԿ
Հայտնի է Ուրսուլա ֆոն դեր Լեյենի Հայաստան և Ադրբեջան այցի հիմնական նպատակը
Խոշտանգման յուրաքանչյուր դեպք պահանջում է անհապաղ, անկախ և արդյունավետ քննություն. Անահիտ ՄանասյանԱլեն Սիմոնյանն առաջին ատյանի դատարանում հաղթել է Ռոբերտ ՔոչարյանինԹՐԻՓՓ-ը հանդիսանալու է նաև տարածաշրջանային և գլոբալ տրանսպորտային երթուղիների կարևոր հանգույց․ Մհեր Գրիգորյանի ելույթը՝ ԱՄՆ Անկախության օրվա առթիվ
Քաշի զգալի կորուստ, հյուծվածություն, գիտակցության ժամանակավոր կորուստներ. «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող անձը 45 օր է՝ հացադուլի մեջ է
Սեդա Սաֆարյանն ասել է, որ կուսակցական գործունեությամբ չի զբաղվել. դատավորի պարզաբանումըԱրամ Վարդևանյանն անհանգստություն է հայտնել ՍԴ նիստում 7 ուժերի հայցի գործով դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության հետ կապված
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
Շատ շնորհակալ եմ շնորհավորանքի և 8-րդ գումարման ԱԺ նախագահի աշխատանքը փայլուն կատարելու համար․ Ռուբինյանը՝ Ալեն ԱիմոնյանինԱլխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածության համարԱՄՆ-ն պատրաստ է օգնել Վենեսուելային երկրաշարժից հետո. ԹրամփԳործի քննությունն իրականացվում է ՍԴ կրճատված կազմով, միջնորդություն ենք ներկայացնում ԵՄ հատուկ ներկայացուցիչը Բաքվում Հաջիևի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնիՍտեփան Ասատրյանի մոտ խնդիրներ են առաջացել, Արամայիս Թախմազյանի միջոցով տեղեկություն է փոխանցել, որ այսօրվա դատական նիստին չի գալուՎենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի և վիրավորների թիվն արագ աճում է Ընդդիմությունն է գտնվում «ռեժիմի վերջը մոտ է» պաթոսի մեջ․ Քաղաքական վերլուծաբանՀայաստանն ու ԱՄՆ-ն ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություն են ստորագրելՄի շարք հասցեներում ջուր չի լինի
ՍԴ-ում սկսում է ընդդիմադիր ուժերի դիմումի քննությունը. ուղիղ
ՔՊ-ն չի հաղթել այս ընտրություններում. Արամ ՎարդևանյանՄկրտիչ Սրբազանի ու Արագածոտնի թեմի քահանաների գործով Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազի բողոքըԵրևանում բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Toyota»-նՀամոզված եմ, որ նա պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը. Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն ՌուբինյանինՔո հեռախոսն այսուհետ հսկվելու է պետության կողմից․ ահա թե ինչպեսՄահացած երիտասարդ աղջիկը բլոգերի քույրն է․ նոր մանրամասներ՝ ողբերգական վթարիցՌուսական բանակը հարվածներ է հասցրել Կիևին և Խարկովին. կան զոհեր և վիրավորներ
ՌԴ-ն ընդլայնել է ՀՀ-ից ձկնամթերքի մատակարարման սահմանափակումները
«Հրապարակ»․ «Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող
ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչը պատասխանել է Փաշինյանին
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը վերածվել է կոշտ առճակատման«Իրավունք». Փաշինյանը որոշում ունի՝ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին, ու դա Լիլիթ Մակունցն է«Հրապարակ»․ Ընտրությունների հետևանքները․ Պապիկյանն ապօրինի հրաման է ստորագրել«Հրապարակ»․ Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը«Իրավունք». Առուշը դարձել է Նիկոլի «աչքի լույսը». «Հալալ է, տղան մաքսիմումն արեց»
Հասարակություն

Մեկ օր տևած պատերազմում զոհվել է 235 հոգի, նրանցից 54-ը հուղարկավորվել է Արցախում, որոնց շիրիմներին այսօր ծաղիկներ չեն խոնարհվի

Ասկերանի «Բերդ» թերթը հրապարակել է 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողության ժամանակ զոհված Արսենի լուսանկարն ու գրել.

«Արսենը մեկն էր հարյուրավորներից․․․
Հավերժ փառք ձեզ, խունկ ու խոնարհում ձեր հիշատակին․․․

Մեկ տարի առաջ այս օրը, դեռևս 2020-ի 44-օրյա պատերազմի ցավից չապաքինված, վերքերից տնքացող Արցախում կրկին պատերազմ էր՝ մեկօրյա արյունալի պատերազմ։ Սեպտեմբերն արցախցիներիս համար մնաց որպես ցավալի ամիս՝ անխնա տերևաթափվող օրերով․․․

Մեկ օր տևած պատերազմում զոհվեցին 214 զինծառայող, 21 խաղաղ բնակիչ, անհետ կորել է 14 հոգի։ Զոհվածներից 54-ը հուղարկավորվել է Արցախում, որոնց շիրիմներին այսօր ծաղիկներ չեն խոնարհվի։ Հարյուրավոր տղաների համար հավերժ մութ մնացին լուսաբացները, որ պետք է բացվեին․․․

Նայենք 18-ամյա Արսենի անմեղ աչքերին, որ փակվեցին հավերժ։ Նայենք հերոսացած տղայի կյանքով լեցուն հայացքին ու զգաստանանք մի պահ․ ահա նա՝ մերօրյա հերոսը, որի շնորհիվ մենք ողջ ենք մնացել, ահա նա՝ լուսապայծառ տղան, որի առաջ մեղավոր ենք բոլորս․․․

Արսենը մեկն է 2023-ի հարյուրավոր զոհերից, մեկն է Արցախյան բոլոր պատերազմներում զոհված հազարավորներից։

Թող Աստված խաղաղություն տա նահատակվածների հոգիներին և մխիթարություն բերի նրանց հարազատներին ու մեր ժողովրդին։

Հավերժ փառք ձեզ տղաներ, խունկ ու խոնարհում ձեր հիշատակին․․․»։