Ոչ ՀՅԴ-ն, ոչ ԾԾՀ-ն փոփոխություն չեն կարող բերել. գյուղացիներ. (տեսանյութ)
Գյուղատնտեսական տարին մոտ տասնհինգ օր շուտ է սկսվել: Արարատի մարզի Սուրենավան համայնքում գյուղացիները մտահոգված են` աստված չտա եղանակը կտրուկ փոխվի ցրտահարություն լինի, կմնան ձեռնունայն: Եղանակից բացի գյուղացիները մտահոգված են ջրի, պարարտանյութի և վարկերի հետ կապված խնդիրներով: Նախորդ տարվանից կուտակված ջրի պարտք ունեն: Ասում են` այս տարի էլ հողը պարտքով են ջրելու:
Վարկերն էլ չեն հասցնում մարել: Գյուղացիների խոսքով` կառավարությունը պետք է փոխի իր քաղաքականությունը և շրջվի դեպի գյուղը: Գյուղերը, եթե շարունակվեն դատարկվել, տնտեսական խնդիրներն էլ ավելի կխորանան: Սուրենավանում ոգևորված չեն կառավարության կազմում վերջին փոփոխություններով: Դաշնակցության և Հանրապետականների համագործակցությունից հետո էլ ոչ գյուղերում, և ոչ էլ առհասարակ լուրջ փոփոխություններ չեն լինի:
Մանրամասները` տեսանյութում