Արցախի էջը փակված չէ. անպատվություն կլինի այսքանից հետո փակել Արցախի էջը. Նարե Սիմոնյան
Արցախի էջը վերաբացելու կարիք չկա, որովհետև Արցախի էջը փակված չէ, ինչքան էլ որ հայ ազգի թշնամիները սահմանից այնկողմ և, ցավոք սրտի, սահմանից այսկողմ, փորձեն ամեն ինչ անել այդ էջը փակված լինելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում Շուշիից բռնի տեղահանված Նարե Սիմոնյանը:
«Մեկ տարի առաջ մեր և´ արժանապատվության, և´ ամոթի օրն էր: Արժանապատվության, որովհետև 100 հազար մարդ 100 անգամ իրենից ավելի մեծ երկրի դեմ դուրս եկավ պայքարի, չհանձնվեց, մենակ մնաց և ցեղասպանվեց, բայց իր արժանապատվության վերջին մարտից չհրաժարվեց: Բայց նաև ամոթի, որովհետև մենք այստեղ` մի քանի միլիոն հայերով, չկարողացանք ստիպել մեր իշխանություններին` նիկոլական վարչակազմին տեր կանգնել մեր հայրենիքին և մեր հայրենակիցներին»:
Նա շեշտեց, որ անպատվություն կլինի մեզ համար փակել Արցախի էջը այսքանից հետո:
«Վրեժը և արդարության վերականգնումն է լինելու մեր պատվի վերականգնման ճանապարհը և անվտանգ ու արժանապատիվ ապրելու ճանապարհը լինելու է վերադարձ դեպի Արցախ»,- ասաց Սիմոնյանը: