Լիբանանում պայթյունների հետևանքով զոհվածների թիվը աճում է
Լիբանանում տեղի ունեցած անլար կապի սարքերի պայթյունի հետևանքով զոհերի թիվը 20-ից հասել է 32-ի։ Այս մասին հայտարարել է հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Ֆիրաս Աբյադը։
Նա չի հայտնել զոհերի ճշգրիտ թիվը, սակայն ասել է, որ հազարավոր մարդիկ մնացել են հիվանդանոցներում այն բանից հետո, երբ սեպտեմբերի 17-ին և 18-ին պայթեցվել են սարքերը:
Հավելենք, որ «Հեզբոլլահի» ղեկավարությունը մեղադրել է Իսրայելին պայթյունների կազմակերպման համար՝ սպառնալով արդարացի հատուցմամբ: