Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը
Հայաստանի ԱԳՆ-ի կողմից անընդունելի է Լեռնային Ղարաբաղից հայկական զինված ուժերի մնացորդների զինաթափումն ու ամբողջական դուրսբերումը և Ադրբեջանի ինքնիշխանության և սահմանադրական կարգի վերականգնմանն ուղղված տեղական հակաահաբեկչական միջոցառումները ներկայացնել որպես հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա կամ էթնիկ զտումներ:
Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի՝ Հայաստանի ԱԳՆ սեպտեմբերի 19-ի հայտարարության մեկնաբանության մեջ։ Հայտարարության մեջ Հաջիզադեն շարունակել է իր կեղծ և սուտ թեզերը՝ կապված մեկ տարի առաջ Արցախի օկուպացիայի հետ:
«Ադրբեջանական կողմից բազմաթիվ կոչեր են եղել հայերին չլքել իրենց բնակության վայրը, բայց նրանք որոշել են լքել: Դա նրանց ազատ ընտրությունն էր, և դա որպես էթնիկ զտում ներկայացնելը ցույց է տալիս Հայաստանի կեղծավորությունը, որը զանգվածաբար արտաքսել է ադրբեջանցիներին Հայաստանից և իրագործել ցեղասպանություն և ջարդեր»,- ասել է Այխան Հաջիզադեն։