Քամալա Հարրիսը ցանկանում է հաջորդ շաբաթ հանդիպել Զելենսկիի հետ
ԱՄՆ նախագահի թեկնածու Դեմոկրատական կուսակցությունից և ներկայիս փոխնախագահ Քամալա Հարիսը ծրագրում է հաջորդ շաբաթ Վաշինգտոնում հանդիպել Վլադիմիր Զելենսիի հետ:
Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրին։
Առաջիկա շփումների մանրամասները, ինչպես նաև դրանց անցկացման կոնկրետ ամսաթիվը չի հաղորդվում։ Մինչդեռ ԶԼՄ-ները ավելի վաղ հայտնել էին, որ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը կարող է հանդիպել նաև Զելենսիի հետ հաջորդ շաբաթ՝ վերջինիս ԱՄՆ այցի ժամանակ։