ԱՄՆ-ն աջակցում է Իսրայելի սպանություններին և հանցագործություններին. Մասուդ Փեզեշկիան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը Լիբանանում փեյջերների պայթյուններն անվանել է Արևմուտքի խայտառակություն:
Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Նա նաեւ ասել է, որ սա ապացույց է, որ ԱՄՆ-ն աջակցում է Իսրայելի կատարած սպանություններին ու հանցագործություններին։
Ընդգծենք, որ երեկ Լիբանանում տեղի ունեցած փեյջերների հերթական պայթյուններից հետո ԱՄՆ-ն շտապեց հայտարարություն տարածել, որ իրենք ոչ մի կապ չունեն այդ ամենի հետ: