Իսրայելի բանակը ամեն պահի կարող է ներխուժել Լիբանան
Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը որոշում է ընդունել, որով վարչապետ Նեթանյահուին և պաշտպանության նախարար Գալանտին լիազորում է «պաշտպանական և հարձակողական» գործողություններ ձեռնարկել Լիբանանում Հեզբոլլահի դեմ։
Այս մասին հայտնում է իսրայելական 12 հեռուստաալիքը։
Նշենք, որ լիբանանյան ու իսրայելական աղբյուրները նշում են, որ լայնամասշտաբ ռազմական գործողությունները կարող են սկսել առաջիկա օրերին:
Մի շարք լրատվականներ նշում են, որ առաջիկա շաբաթ կամ կիրակի օրը կսկսվի իսրայելա-լիբանանյան պատերազմը: