Լիբանանը գիշերը հրթիռակոծել է Իսրայելի մի շարք տարածքներ
Իսրայելի մի շարք հյուսիսային շրջաններ հայտնվել են հարավային Լիբանանի կրակի տակ։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
Վերին Գալիլեայի ուղղությամբ արձակվել է մոտ 20 արկ, որոնցից մի քանիսը ոչնչացվել են։ Արկերից մեկն ընկել է Թել Հայ գյուղի մոտ։ Այն վայրում, որտեղ ընկել է արկը, հրդեհ է բռնկվել, այն մարելու համար ժամանել են հրշեջներ։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։
Բացի այդ, գիշերը մոտ 10 արկ է արձակվել Իսրայելի Հերմոն լեռան ուղղությամբ։ Նրանք ընկել են անմարդաբնակ տարածքում, տուժածներ չկան։