Լիբանանում պայթյունների հետևանքով կա 20 զոհ և 450 վիրավոր
Լիբանանում էլեկտրոնային սարքերի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի:
Այս մասին հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը։
Զեկույցում չի նշվում զոհերի թարմացված թիվը, սակայն նշվում է, որ հարյուրավոր մարդիկ վիրավորվել են:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է 14 մարդ, վիրավորվել՝ 450-ը։