Կան միայն մարդկային ու քաղաքական հարաբերություններ. Լյուդմիլա Սարգսյանը` ԲՀԿ-ին միանալու մասին
Ոչինչ բացառել չի կարելի: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ անդրադառնալով 2017թ-ի խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ ցուցակով իր մասնակցելու հավանականությանը:
Դիտարկմանը, թե նա Ալ. Մյասնիկյանի արձանի մոտ ծաղիկներ էր դնում ԲՀԿ ներկայացուցիչների հետ՝ պատգամավորն արձագանքեց. «Ես կարող էի զոհերի հիշատակը հարգել նաեւ այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Մենք այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ ամեն ինչ մեկ ամսում կարող է փոխվել, կարող են նոր միություններ ձեւավորվել»:
Նրա խոսքով՝ առայժմ ոչ մի որոշակի բան չկա:
«Կան միայն մարդկային ու քաղաքական հարաբերություններ, համագործակցություն որոշակի հարցերի շուրջ՝ այդ թվում Հայ ազգային կոնգրեսի հետ»,- հավելել է պատգամավորը: