Ծառուկյանի գործով դատախազի հանդեպ բացարկ եմ ներկայացնում, նա չի կարող լինել անաչառ (տեսանյութ)Իջևանի Քանդակագործների տնակը համայնքին վերադարձնելու նպատակով՝ Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարանԿառավարությունը ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը կճանաչի հանրային գերակա շահ«Սիրելի ու հարազատ ընկերներիս հետ». Սյուզան Մարգարյանը՝ սիրված հայտնիների նեղ շրջապատում (տեսանյութ)Նրանք, ովքեր սպառնում էին մեզ՝ հայտարարելով, թե տանկերով կգան, կգրավեն Բաքուն և այստեղ թեյ կխմեն, այսօր մեր բանտերում ադրբեջանական թեյ են խմում․ Ալիևն ինքնահաստատման փորձեր է անում«Դոպինգ Սփեյսը» չի վերադարձրել ԿԳՄՍՆ-ի գումարը, սակայն նրա հետ նոր պայմանագիր է կնքվել«Kia»-ն Աղավնատուն-Ամբերդ ճանապարհին բախվել է հողաթմբերին ու քարերին. կան վիրավnրներ և զnհ
12-ամյա երեխան Երևանի թիվ 98 հիմնական դպրոցում պարբերաբար ենթարկվում է բուլինգի և ծեծի, ստացել է ցնցումներ, սալջարդ. Վարդանյան
Երեք կին անդամներին հորդորում եմ շուտափույթ լքել հանձնաժողովի կազմըԿառավարությունը երկարաձգել է պտուղ-բանջարեղեն արտահանողների սուբսիդավորումըԲաքվում տեղի են ունեցել Ադրբեջանի և Իտալիայի ռազմական մասնագետների համատեղ խորհրդակցություն և վարժանքներԿառավարությունը կհատուցի հացահատիկային և կերային մշակաբույսերի մշակության ծախսերի 50%-ը«Դարձի՛ր կամավոր» ծրագրին միանալու համար ընդունվում են նոր հայտեր․ ԱՆՇինծու մեղադրանքներով տասնյակ քաղբանտարկյալներ ունեցող կառավարությունն այսօր առաջարկում է խտրականությունից պաշտպանության մասին օրենք ընդունելՄեր պահանջը մնում է հստակ․ Եկեղեցու ինքնուրույնության հարգում՝ առանց կամայական ճնշումներիԿառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ է հատկացրել գիտության ոլորտինԻշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալինՅունիբանկը զգուշացնում է զեղծարարության մասին
Գագիկ Ծառուկյանի այսօրվա բաց դատին ընդառաջ պաստառներ են ամրացվել (լուսանկարներ)
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարճատև այցով Հայաստան կժամանի ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին. ԲաղայիԱյսօր ձեռքերը լվանալու համաշխարհային օրն է. ԱՆ Գագիկ Ծառուկյանին ոստիկանության մեքենայով բերեցին դատարան Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին աշխատելու է հեռավար«Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավորներՔննարկվել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության ընդլայնումըԽոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը. Ալիև
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)
Մամուլ

Ի՞նչ սինդրոմներ են «շրջում» մեր շուրջ, և ինչի՞ց է պետք եզրակացություններ անել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հետխորհրդային տարածքի հետ կապված արտաքին քաղաքական իրավիճակին բնորոշ են որոշ առանձնահատկություններ։ Անհնար է հաշվի չառնել այն հանգամանքը, որ Ռուսաստանն այդ տարածքը դիտարկում է որպես իր կենսական շահերի գոտի, որտեղ ցանկանում է պահպանել իր ազդեցությունը։ Ու պատահական չէ, որ ռուսական կողմից տարբեր նախաձեռնություններ են իրականացվում, այդ թվում` նաև տարածաշրջանային կազմակերպությունների կողմից, այդ տարածքի պետություններն իրեն կապելու համար։ Իսկ երբ արտաքին ուժերը ցանկանում են մուտք գործել հետխորհրդային տարածք ու դուրս մղել Ռուսաստանին, ապա ռուսական կողմն այդ իրողությունը, բնականաբար, շատ ծանր է տանում, քանի որ դրանով կրճատվում է իր կենսական շահերի գոտին, և ուրիշ ուժ է մուտք գործում այդ տարածք։

Եթե ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Արևել յան Եվրոպայի երկրներ Ռուսաստանը համեմատաբար հանգիստ էր տանում, ապա իրողությունն այլ է, երբ թեման վերաբերում է հետխորհրդային տարածքի երկրներին։ Ու ռուսական կողմը հատկապես սպառնալիք է դիտարկում ՆԱՏՕ-ի ընդարձակման փորձերն այս ուղղությամբ։ Իրականում դրանով է պայմանավորված, որ նախքան Ուկրաինայում պատերազմ սկսելը Ռուսաստանը Արևմուտքից պահանջում էր, որ այդ երկիրը ՆԱՏՕ-ի անդամ չդառնա։ Ու ինչպես Ուկրաինայի դեպքում, այնպես էլ 2008 թվականին Վրաստանի դեպքում Ռուսաստանին ուղղակի դրդեցին ռազմական գործողություններ սկսել։ Նույնիսկ արևմտյան ակադեմիական ու վերլուծական շրջանակներում են ընդունում, որ իրատեսական քաղաքականության տեսանկյունից Ռուսաստանին ուղղակի դրդել ու հրահրել են դիմել կոշտ քայլերի՝ ռուսական կողմին չթողնելով այլ ելք։

Ընդ որում, այսպիսի տեսակետներ են արտահայտվում այն պայմաններում, երբ արևմտյան մի շարք երկրների կողմից տարվող քարոզչությունը փորձում է Ռուսաստանին ներկայացնել որպես ագրեսոր, որը հենց այնպես ներխուժում է հետխորհրդային երկրներ ու իբր փորձում է վերականգնել նախկին ԽՍՀՄ-ը։ Հատկապես հետաքրքրական է իրավիճակը հետխորհրդային այն երկրների դեպքում, որոնք հայտնվում են Արևմուտք-Ռուսաստան առճակատման թիրախում։ Շատ հաճախ այդ երկրներում ևս փորձ է կատարվում հետևել արևմտյան սինդրոմին, երբ բոլոր ձախողումներում սկսում են մեղադրել Ռուսաստանին։

Բայց ժամանակի ընթացքում այս սինդրոմը փլուզվում է, քանի որ ոչինչ միակողմանի չի լինում։ Այս կոնտեքստում ուշագրավ էր Վրաստանի իշխանությունների հայտարարությունները, որոնց տողատակերում հասկացվում է, որ Սահակաշվիլիի օրոք կատարված սխալների ու Հարավային Օսիայի վրա հարձակման արդյունք է, որ Ռուսաստանը Վրաստանի դեմ պատերազմ սկսեց։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդգծում է, որ Սահակաշվիլիի օրոք Վրաստանում իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը Հարավային Օսիայում պատերազմ է սկսել 2008 թվականին՝ դրսից հանձնարարություն կատարելով։ Իսկ Վրաստանի իշխող «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հայտարարում է, որ հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանն իր մեջ ուժ կգտնի ներողություն խնդրելու 2008 թվականի օգոստոսյան պատերազմի համար։ Փաստացի Վրաստանը փորձում է ազատվել Սահակաշվիլիի սինդրոմից, բայց այս սինդրոմը խաղարկվում է Ուկրաինայում, Մոլդովայում ու Հայաստանում, երբ փորձ է կատարվում ամեն կերպ ազատվել Ռուսաստանից, որը ներկայացվում է որպես սպառնալիք։

Ու շատ դեպքերում այս երկրներում իշխանությունները սեփական անհաջողությունների կամ ձախողումների համար հենց Ռուսաստանին են մեղադրում։ Հայաստանում Նիկոլ Փաշինյանը ևս հետևում է այս տրամաբանությանը և յուրաքանչյուր պատեհ առիթի իր իշխանության ձախողումների համար մեղադրում է Ռուսաստանին։ Չնայած այն պարագայում, երբ Հայաստանն իր գլխավորությամբ ոչինչ չձեռնարկեց Արցախին պաշտպանելու համար, երբ Ադրբեջանը 2023 թվականի աշնանը հարձակվել էր, Փաշինյանը մեղադրում էր ռուսական կողմին, որ խաղաղապահներն իրենց գործառույթները չեն իրականացնում։ Նա նույնիսկ Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին ներկայացնում է որպես Հայաստանի ինքնիշխանության համար սպառնալիք։ Բայց առանց սեփական քայլերի հետևանքները հաշվի առնելու, միայն Ռուսաստանին մեղադրելով, հասնելու ենք այնպիսի հանգուցակետի, որին հասել էր Սահակաշվիլին։ Գոնե Ուկրաինայում տեղի ունեցողից պետք է հետևություններ անել։

Ավելին, ապավինելով Արևմուտքին՝ նորից պետք է հաշվի առնել նույն Ուկրաինայի և Վրաստանի օրինակները: Ուկրաինան Արևմուտքի կողմից զոհաբերվում է սոսկ արևմտյան շահերի համար, իսկ Վրաստանի նկատմամբ արդեն իսկ պատժամիջոցներ են կիրառվում միայն նրա համար, որ այդ երկրի իշխանությունները չեն ցանկանում իրենց երկիրը որևէ մեկի խամաճիկը ու հակամարտության թատերաբեմ դարձնել, այլ առաջնորդվում են սեփական պետության ինքնիշխանության, անվտանգության շահերից ելնելով»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։