Մոսկվան համաձայն չէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. Պեսկով
Մոսկվան համաձայն չէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ՀԱՊԿ-ի վերաբերյալ իր գնահատականին, որ այս կազմակերպությունը վտանգ է ներկայացնում Հայաստանի համար:
ՏԱՍՍ-ի հարցին պատասխանելով ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Խոսքը Հայաստանի ինքնիշխան տարածքին վերաբերող հարցերի մասին է: Հայաստանն ինքն է ընտրում զարգացման ռազմավարական, մարտավարական ուղիները, բայց միևնույն ժամանակ, իհարկե, պետք է կտրականապես չհամաձայնել պարոն Փաշինյանի հետ», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
«ՀԱՊԿ-ը չի կարող և չի սպառնում Հայաստանի ինքնիշխանությանը, ընդհակառակը, այս կազմակերպությունը պաշտպանում է իր անդամ երկրների ինքնիշխանությունը», - ընդգծել է Պեսկովը։