Ադրբեջանը իր երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամներին տարել է օկուպացված Դադիվանք
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամներն այցելել են օկուպացված Արցախի Դադիվանք:
Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը կիսվել է այցի կադրերով և կատարել պատմական կեղծ և սուտ գրառում:
«Խուդավենգի վանքը Ադրբեջանի պատմամշակութային ժառանգության կարևոր օրինակներից է։ Ադրբեջանում բոլոր կրոնական և մշակութային հուշարձանները պահպանվում և վերականգնվում են պետության կողմից, ինչը ցույց է տալիս Ադրբեջանի հավատարմությունը իր մշակութային ժառանգությունը պահպանելու հարցում։ Պատերազմից հետո Ադրբեջանը լրջորեն ձեռնամուխ եղավ այդ տարածքների մշակութային ժառանգության վերականգնմանը, և նրա փորձն այս ոլորտում կարող է օրինակ ծառայել։ Այս քաղաքականության մի մասն է կազմում Խուդավենգի նման հուշարձանների վերականգնումն ու պահպանումն իրենց նախնական պատմական տեսքով»,- գրել է նա սոցիալական ցանցի իր էջում։