Արցախի իշխանությունը պիտի տեղակայվի ՀՀ կառավարության շենքի դեմ-դիմաց, որտեղ կծածանվի ԱՀ դրոշը․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
Էդգար Ղազարյանն առաջարկում է, որ Արցախի իշխանությունները պաշտոնապես դիմեն բարերար Էդուարդո Էռնեկյանին՝ նրան պատգանող ԱԳՆ նախկին շենքն իրենց տրամադրելու և այդ շենքում տեղակայվելու համար։
«Արցախի իշխանությունը պիտի տեղակայվի ՀՀ կառավարության շենքի դեմ-դիմաց, որտեղ կծածանվի ԱՀ դրոշը»,-ասաց նա՝ հույս հայտնելով, որ ազգային հերոս Էռնեկյանը չի մերժի ԱՀ իշխանություններին։
Էդգար Ղազարյանի դիտարկմամբ, ԱՀ ԱԺ-ն չպետք է դադարեցնի իր գործունեությունը։ Ըստ նրա, անգամ այստեղ Արցախի ընտրություններ պետք է կազմակերպվեն։
«Պետք է արհամարհել ՀՀ իշխանությունների կեցվածքը՝ ուղղված ԱՀ իշխանությունների դեմ»,-ասաց Էդգար Ղազարյանը՝ ընդգծելով որ Արցախի իշխանություններին ՀՀ կառավարությունը համարում է սպառնալիք այնպես, ինչպես ԱԴրբեջանի իշխանությունը։