Սա Հայաստանի ուժայինների կողմից Ռուսաստանի ուժայինների դեմ իրականացված առաջին հայտնի օպերացիան էր. Իոաննիսյան
«Ռուսաստանի ՊՆ «Պյատնաշկա» (Դոնեցկի 15-րդ) բրիգադի «Արբատ» հայ-ռուսական ստորաբաժանման ծառայողները Հայաստանում փորձել են զինված հեղաշրջում անել»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ նկատելով.
«Դատելով օգտագործված տեխնիկայից՝ կարելի է պնդել, որ հեղաշրջման նախապատրաստմանը, բացի ՌԴ ՊՆ ծառայողներից, մասնակցել են նաև հատուկ ծառայությունները:
Հ.Գ. Սա Հայաստանի ուժայինների կողմից Ռուսաստանի ուժայինների դեմ իրականացված առաջին հայտնի օպերացիան էր: Ապրեն տղերքը (և, միգուցե, նաև աղջկերքը)»: