Նիկոլ Փաշինյանը խոսել է Ադրբեջանից բնական գազ գնելու հնարավորության մասին
Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովին պանելային քննարկման ժամանակ խոսել է Ադրբեջանից բնական գազ գնելու հնարավորության մասին։
«Օրինակ` եթե Հայաստանով տարանցիկ Ադրբեջանից Նախիջևան կամ Թուրքիա գազամուղ անցնի, այդ տարբերակները չի կարելի բացառել։ Իհարկե, մեր ընկալումները տեխնոլոգիական են՝ մոդուլյար ատոմակայաններ, արևային էլեկտրակայաններ»,-ասել է նա:
Փաշինյանը նշել է, որ աշխարհում էներգետիկ բացարձակ անկախություն ունեցող երկիր չկա և որ պետք է մտածել ոլորտի դիվերսիֆիկացիայի մասին: