Խաղաղության պայմանագիրն է, որ պետք է լուծի գերիների վերադարձի հարցը, անկախ նրանից՝ դա այնտեղ գրվա՞ծ է, թե՞ չէ․ Փաշինյան
Խաղաղության պայմանագիրն է, որը պետք է լուծի Ադրբեջանում գերիների և պատանդ պահվող անձանց հարցը՝ անկախ նրանից այդտեղ դա բառացի գրվա՞ծ է, թե՞ ոչ. Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Խաղաղության պայմանագիր նշանակում է ուրիշ մթնոլորտ, ուրիշ հարաբերություններ: Մենք այսօր ասում ենք, որ խաղաղության պայմանագրի 80 տոկոսը համաձայնեցված է, ասում ենք` ինչը համաձայնեցված է, եկեք ստորագրենք և անցնենք այն մնացածին, ինչը որ համաձայնեցված չէ։ Եվ հնչում է տեսակետ, որ ո՛չ, մինչև ամեն ինչ չհամաձայնեցվի կամ բոլոր հոդվածները չհամաձայնեցվեն, այդ պայմանագիրը չպետք է ստորագրվի: Իսկ քանի՞ հոդված պետք է լինի այդ պայմանագրում»,- ասաց նա՝ հավելելով, որ այստեղ քաղաքական կամքի մեջ է խնդիրը։