Բարձրաստիճան ոստիկաններ են ազատվել աշխատանքից
Այսօր հայտնի դարձավ, որ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքից ազատել է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Գրիգոր Գրիգորյանը, Շիրակի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը, եւ Կոտայքի մարզային վարչության պետ Սերոբ Հարությունյանը, ինչպես նաև Ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնի պետ Ավետիք Աբրահամյանը:
Newspress.am-ի հետ զրույցում Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացրեցին, որ թեև Ոստիկանապետը ազատել է պաշտոնյաներին աշխատանքից, սակայն նրանք կնաշանակվեն այլ պաշտոնի և դա ոստիկանապետի ընդունված աշխատանքային քաղաքականությունն է: