Բորելը Վրաստանին կոչ է արել չեղարկել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կոչ է արել վրացական իշխանություններին չեղյալ համարել ԼԳԲՏ քարոզչության և սեռափոխության արգելքի օրենքը, որը, ըստ նրա, ավելի է շեղում երկիրը ԵՄ ուղուց:
Այս դիրքորոշումը նա հայտնել է սոցիալական ցանցի իր էջում։
«Վրաստանի խորհրդարանն ընդունել է «ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքներ, որոնք կխաթարեն մարդկանց հիմնարար իրավունքները և կբարձրացնեն խտրականության մակարդակը: Ես կոչ եմ անում Վրաստանին չեղարկել այս օրենքը, որն էլ ավելի է խաթարում երկրի ուղին դեպի ԵՄ»,- գրել է Բորելը։