Մինսկի խումբը պետք է լուծարվի. Հաջիև
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է Մինսկի խմբի և հարակից կառույցների աշխատանքը ամբողջությամբ դադարեցնելու անհրաժեշտության մասին:
Նրա խոսքով` Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է միասնական դիրքորոշում ունենալ այս հարցում ԵԱՀԿ շրջանակներում։
Սակայն Մինսկի խումբը պահպանելու Հայաստանի փորձերը կարող են վկայել այլ մտադրությունների մասին, ինչըն անվստահություն է առաջացնում Բաքվում,-նշել է Հաջիևը: