Եկեք վերջակետ դնենք, ի՞նչ եք ուզում ինձանից. Հրայր Թովմասյանը՝ Տաթևիկ Գրիգորյանին
Դատարանը ձեզ թույլ չի տալիս հայտարարությամբ հանդես գալ։ ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը՝ դիմելով Թովմասյանին։
Վերջինս վրդովվեց․ «Հարգելի դատարան, այսպե՞ս ենք շարունակելու։ Այդ դեպքում ես ավարտելու եմ իմ ճառը և եկեք վերջակետ դնենք․ի՞նչ եք ուզում ինձանից։ Թողնելո՞ւ եք ավարտեմ, թե՞ չեք թողնելու, եթե ձեր նպատական է շուտ պրծնել և ինձ էլ չթողնել այս ամբողջը դարձնել հանրության սեփականություն, ապա ավարտեմ»,-ասաց նա։
Տաթևիկ Գրիգորյանը հայտարարեց, թե դատարանը Թովմասյանի նկատմամաբ կիրառում է դատավարական սանկցիա՝ նկատողության ձևով․
«Ինչ ուզում եք՝ կիրառեք․ թողեք ավարտեմ խոսքս»,-ասաց Հրայր Թովմասյանը՝ նկատելով, որ գործով անցնող վկան միտումնավոր չի բերվել դատարան։
«Ես չեմ կարող պատկերացնել, որ Հայաստանի ոստիկանությունը չի կարողացել հանրապետության տարածքում գտնել վկային։ Միակ վկան, որ պնդել է թե ինձ տեսել է՝ չկա։ Ես պնդում եմ, որ հատուկ չկա»,-շեշտեց Թովմասյանը։