Լիբանանը հրթիռակոծել է Իսրայելի մի շարք տարածքներ
Իսրայելի հակահրթիռային պաշտպանության ուժերը Լիբանանի հետ սահմանի մոտ կարողացել են որսալ առնվազն երկու հրթիռ։ Այս մասին հայտնում է Ynet կայքը:
Օդային ռմբակոծության մասին ահազանգ է հայտարարվել Գալիլեայի ծովի արևմտյան ափին գտնվող Տիբերիա քաղաքում: Տուժածների մասին տեղեկություններ չկան։
Բացի այդ, Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը հայտնել է, որ Տիբերիայի շրջանում անօդաչու թռչող սարք է որսացել։
Նախօրեին Լիբանանում փեյջերների զանգվածային պայթյուն է տեղի ունեցել։ Արդյունքում տուժել է առնվազն 4 հազար մարդ, 11-ին չի հաջողվել փրկել, այդ թվում՝ 8-ամյա երեխային ու Հեզբոլլահի առաջնորդներից մեկի որդուն։