Ուկրաինայի անկումից հետո հաջորդը կլինի Մոլդովան. Բերբոք
Ուկրաինային աջակցությունը երաշխավորում է հարևան Մոլդովայի գոյատևումը, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը, փոխանցում է Reuters-ը։
Հայտարարությունն արվել է Քիշնևում՝ Մոլդովայի հետ գործընկերության խորհրդաժողովին նախարարի այցի ժամանակ։
Բերբոքից բացի, դրան մասնակցել են Ֆրանսիայի, Ռումինիայի, Լեհաստանի, Նիդեռլանդների եւ Լիտվայի արտաքին գործերի նախարարները։
«Այն, ինչ մենք անում ենք Ուկրաինային աջակցելու համար, նշանակում է նաև խթանել Մոլդովայի հետ հարաբերությունների կայունացումը: Հասկանալի է, որ այստեղ մարդկանց ամենաշատն անհանգստացնում է այն, որ եթե Ուկրաինան տապալվի, ապա Մոլդովան կլինի հաջորդ երկիրը»,- բացատրել է նա:
Համաժողովի ընթացքում համաձայնագրեր են ստորագրվել Մոլդովային տրամադրելու ավելի քան 300 միլիոն եվրո վարկեր և 80 միլիոն եվրո դրամաշնորհներ։