Իսրայելի ռեժիմը վտանգ է ներկայացնում տարածաշրջանային անվտանգության համար. Իրանի ԱԳՆ
Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին Լիբանանում կապի սարքերի պայթյուններն ահաբեկչություն և զանգվածային սպանություն է անվանել։
Հայտարարությունը հրապարակվել է Իրանի ԱԳՆ Telegram ալիքում։
«Այս լայնածավալ ահաբեկչությունը, որն իրականում զանգվածային սպանություն է, ևս մեկ անգամ հստակորեն ապացուցում է, որ Իսրայելի ռեժիմը վտանգ է ներկայացնում տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար»,- ասվում է Քանանի հայտարարության մեջ: