Ավտովթար՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. Աշտարակի վարչական տարածքում մեքենան գլխիվայր շրջվել է
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Աշտարակի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդի ինքնությունը։