Մայր տաճարում այլևս մոմավառություն չի լինելու
Մայր տաճարի հիմնանորոգումից հետո Մայր տաճարում այլևս մոմավառություն չի լինելու, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ Մայր տաճարի զանգակատան շուրջ կաթողիկոսների հուղարկավորության համար այլևս տեղ չկա։