ԱՄՆ-ում սպառվում են զենքերը
Պենտագոնի սպառազինությունը սպառվում է Ուկրաինա ուղարկելու պատճառով:
Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հրատարակության համաձայն՝ արդեն մի քանի ամիս է, ինչ ԱՄՆ-ն ավելի քիչ ռազմական օգնություն է ուղարկում Ուկրաինային, քանի որ կրճատվել են սեփական պաշարները:
Այսպիսով, Սպիտակ տունը ևս 6 միլիարդ դոլար ունի Ուկրաինային զինելու համար, սակայն Պենտագոնը չունի այն զենքի խմբաքանակը, որը պատրաստ է ուղարկել:
Նրանք Կոնգրեսին խնդրել են իրենց ավելի շատ ժամանակ տրամադրել գումարը ծախսելու համար, որի ժամկետը լրանում է սեպտեմբերի վերջին, ասել է Պաշտպանության նախարարության խոսնակ Փեթ Ռայդերը: