Շնորհակալ եմ ինձ էսթետիկ կյանք վերադարձնելու համար․ Մամիկոն Ասլանյանը լուսանկար է հրապարակել
Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանը, որ տևական ժամանակ անցկացրեց անազատության մեջ, գրել է.
«Շնորհակալ եմ «Սլավմեդ» ԲԿ հիմնադիր֊տնօրեն Արմինե Հովակիմյանին, ոսկեձեռ֊ վիրաբույժ Արամ Սեդրակյանին և ամբողջ բուժանձնակազմին`անազատության մեջ գտնվելուս ընթացքում իմ նկատմամբ ցուցաբերած բացառիկ մարդկային և բարձր մասնագիտական վերաբերմունքի ու ինձ էսթետիկ կյանք վերադարձնելու համար»։
Նշենք, որ Մամիկոն Ասլանյանը ՔԿՀ-ից դուրս եկավ մի քանի տասնյակ կգ-ով նիհարած։