Շատ շուտով ես կվերադառնամ Վրաստան․ Արսեն Խառատյանին կրկին արգելել են մտնել Վրաստան, նրան ձերբակալել և հետ են ուղարկել (ֆոտո)
Սեպտեմբերի 17-ին, երբ ես վերադառնում էի Եվրոպայից Թբիլիսի, Վրաստանի սահմանային իշխանությունները կրկին մերժեցին իմ մուտքը երկիր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել «Ալիք մեդիայի» հիմնադիր Արսեն Խառատյանը` իր գրառունը վերնագարելով
Այս անգամ ինձ 4 ժամ կալանավորեցին, հետո նստեցրին օդանավ՝ հետ ուղարկելով Եվրոպա։ Սեպտեմբերի 18-ին Թբիլիսիից հետադարձ տոմս ունեի դեպի Երևան, սակայն ինձ ասացին, որ վրացական օրենսդրությամբ, եթե մարդու մուտքը մերժում են, պետք է հետ ուղարկեն մեկնման երկիր։
Սրանք բոլորը տեխնիկական են, այստեղ ամենամեծ խնդիրն այն է, որ ոչ ոք ինձ չի բացատրել, թե ինչու են ինձ արգելել մուտք գործել Վրաստան, որտեղ ես ապրել եմ ավելի քան 5 տարի, ստեղծել եմ լրատվամիջոց, համահիմնել տարբեր կազմակերպություններ, օգնել եմ կամուրջներ կառուցել Հայաստանի և Վրաստանի միջև և այսպես շարունակ:
Վրաստանն ինձ համար եղել է և կա երկրորդ հայրենիք, և ինձ ճանաչողները հասկանում են, թե որքան մեծ նշանակություն ունի ինձ համար այս մերժումը։
Ես կասկած չունեմ, որ այս մուտքի մերժումը, որը կոչվում է արտաքսում, քաղաքական է, ինչը, ի վերջո, նշանակում է, որ Վրաստանի ներկայիս իշխանությունները կամ վախենում են ինձ նման մարդկանցից, կամ ունեն հովանավորներ Մոսկվայից կամ Բաքվից, որոնք նրանց ասում են ընտրություններից առաջ «մաքրել տարածքը»:
Խորհրդարանական ընտրություններից վեց շաբաթ առաջ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կարծես թե չի մտածում նոր ընկերներ ձեռք բերելու մասին, այլ նման գործողություններով նոր թշնամիներ է ձեռք բերում։ Ինձ համար մի բան ավելի քան պարզ է, ես կվերադառնամ Վրաստան, և դա կլինի շատ շուտով։ Ոչ մի կերպ աշխարհում որևէ ուժ կարող է Վրաստանը դարձնել Բելառուսի նման երկիր, Վրաստանի ժողովուրդը պարզապես չափազանց հասուն և ուժեղ է որպես քաղաքացիական հասարակություն, հետևաբար սա կարող է լինել միայն կարճ ավտորիտար հասկացություն՝ «բելառուսական արձակուրդ»:
Կեցցե Վրաստանը