Ռուսաստանի և Ուկրաինայի ընդհանուր կորուստները հասել են մեկ միլիոն մարդու
Ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ սպանվածների ու վիրավորների թիվը հասել է մեկ միլիոն մարդու:
Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ուկրաինական աղբյուրներին ու արեւմտյան հետախուզության տվյալներին։
Ըստ ուկրաինական գնահատականների, որոնց վրա հիմնված է հրապարակումը, Ուկրաինայի զինված ուժերում զոհվածների թիվը կազմել է 80 հազար զինվորական, իսկ վիրավորներինը՝ 400 հազար։ Ռուսական բանակի զոհերի թվերը տարբեր են: Ըստ որոշ հաշվարկների՝ զինվորականների զոհերի թիվը հասնում է 200 հազարի, իսկ վիրավորներինը՝ նույնպես մոտ 400 հազարի։ Հրապարակումն առանձին նշում է, որ կորուստները դժվար է գնահատել, քանի որ կողմերից ոչ մեկը պաշտոնական տվյալներ չի հրապարակում։
The Wall Street Journal-ը կորուստների մեծ քանակն անվանել է խնդիր Ռուսաստանի և Ուկրաինայի համար: