Նիդեռլանդների կառավարությունը Ադրբեջանին մեղադրել է Արցախն օկուպացնելու մեջ
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Նիդեռլանդների կառավարության ծրագիրը, որում Արցախի օկուպացիան անվանվել է «Ղարաբաղի գրավում»։
Ադրբեջանի ԱԳՆ-ում ծանր են տարել այս արտահայտւթյունը. նրանց պատասխան հայտարարությունում մասնավորապես նշված է.
«Ցավոք, Նիդեռլանդական կողմը հերթական անգամ ցուցաբերում է կողմնակալ վերաբերմունք Ադրբեջանի և հետհակամարտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակի նկատմամբ։
Ղարաբաղի տարածաշրջանը «միշտ եղել է մեր երկրի անբաժանելի մասը» և շուրջ 30 տարի «գտնվել է Հայաստանի անօրինական օկուպացիայի տակ» (չակերտները` NEWSPRESS.am-ի):
Կոչ ենք անում նիդեռլանդական կողմին վերջ տալ նման հայտարարություններին, որոնք էլ ավելի են խաթարում Ադրբեջանի և Նիդեռլանդների երկկողմ հարաբերությունները և խոչընդոտում տարածաշրջանի հետագա զարգացմանը՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հարգման վրա»,- ասված է ուղերձում։