Ադրբեջանցիները ժամանել են օկուպացված Ստեփանակերտ՝ այնտեղ կրթվելու (լուսանկարներ)
Մեկնարկել է այսպես կոչված «Ղարաբաղի համալսարան«»-ի ուսանողների ժամանումն օկուպացված Ստեփանակերտ:
Տեղեկությունը հայտնել է ԲՈՒՀ-ը, փոխանցում է APA-ն։
Նշվում է, որ երեկվանից՝ սեպտեմբերի 16-ից աշխատանքային խումբը սկսել է ուսանողների գրանցումը և հանրակացարանում տեղավորելը։
Բացի այդ, ուսանողների համար կազմակերպվել է տեղեկատվական շրջայց՝ ծանոթանալու Ստեփանակերտին և համալսարանին, որն Ադրբեջանը հիմնել է Արցախի նախկին պետհամալսարանի վայրում, 2023 թ. սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո։
Ըստ տեղեկության, ուսանողներն օկուպացված Ստեփանակերտ կժամանեն փուլերով, գործընթացը կշարունակվի մինչև սեպտեմբերի 22-ը: