Ինչպե՞ս են ՌԴ-ում ձերբակալում ՀՀ-ում ծնված ադրբեջանցի փաստաբանին (տեսանյութ)
Ռուսաստանի Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել փաստաբան Էլման Փաշաևի ձերբակալության պահից։ Բլոգեր Ելենա Բլինովսկայայի գործով Փաշաևը մեղադրվում է խարդախության մեջ։ Կադրերում նա ոչ մի դիմադրություն չի ցուցաբերում։
«Դուք ձերբակալվում եք 159-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով»,- ներկայացրել են Փաշաևին ձերբակալության ժամանակ։ Նախկին փաստաբանը կարճ պատասխանում է. «Լսում եմ ձեզ»։
Տեսանյութը հրապարակվել է SK telegram ալիքում։
Նախկին փաստաբանը ձերբակալվել է սեպտեմբերի 17-ի առավոտյան Մոսկվայում։ Ելենա Բլինովսկայայի գործով նա մեղադրվում է խարդախության մեջ։ Բացի այդ, Դաշնային հարկային ծառայությունը փնտրում է նրան՝ Փաշաևը պետությանն ավելի քան 700 հազար ռուբլի է պարտք։
Տեսանյութն՝ այստեղ