Ստոլտենբերգը բացառում է Ուկրաինայում խաղաղությունն առանց ՆԱՏՕ-ին այդ երկրի անդամակցության
Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղություն չի լինի, քանի դեռ Կիևը չի դարձել ՆԱՏՕ-ի անդամ:
Այս մասին Foreign Policy շաբաթաթերթին տված առցանց հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինայում խաղաղություն չի կարող լինել, եթե Ուկրաինան չդառնա ՆԱՏՕ-ի մաս»,- ասել է նա։
Սակայն, նրա խոսքով, ՆԱՏՕ-ի անդամ երկրները դեռ կոնսենսուսի չեն եկել Ուկրաինային դաշինք հրավիրելու հարցում։
«Չի կարող լինել հրավեր, քանի դեռ անդամ երկրները չեն համաձայնել։ Սա պահանջում է կոնսենսուս, և մենք դա դեռ չունենք»,- ասել է նա։