Ռուսաստանը միջուկային զենք փոխանցել է Իրանին. Bloomberg
Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը մտահոգություն են հայտնել, որ Ռուսաստանը կարող է միջուկային տեխնոլոգիաներ փոխանցել Իրանին՝ բալիստիկ հրթիռների մատակարարման դիմաց, գրում է Bloomberg-ը։
Հարցը բարձրացվել է Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում, որտեղ հանդիպել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Հանդիպմանը քննարկվել է Մոսկվայի և Թեհրանի միջև աճող ռազմական համագործակցությունը, որն անհանգստություն է առաջացնում Արևմուտքում՝ միջուկային զենք ստեղծելու համար ուրան հարստացնելու Իրանի ցանկության ֆոնին։
Անցյալ շաբաթվա սկզբին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նույնպես նման մտահոգություններ էր հայտնել Լոնդոն կատարած այցի ժամանակ, որտեղ նա հանդիպել էր իր բրիտանացի գործընկեր Դեյվիդ Լամիի հետ: