Կանխատեսումների համաձայն, Եվրոպան պատած անոմալ շոգը վերջապես թուլանում է. Ազիզյան (տեսանյութ)Իշխանությունն անում է առավելագույնը՝ քաղբանտարկյալներին քաղաքական գործընթացներից հեռացնելու և ճնշումն ուժեղացնելու համար. Տիգրան ԱբրահամյանԱրցախը հայաթափելու և Ադրբեջանին հանձնելու գործընթացը քաջալերու դիմաց Եվրոպան թուրք-ադրբեջանական տանդեմից կստանա երեք մատի կոմբինացիա. ԶաքարյանԿԳՄՍ նախարարը հետևել է Ծիծեռնակաբերդի բարեկարգման աշխատանքների ընթացքինԴանակահարության վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ-ն հերքում էԴուք քաղաքային իշխանությո՞ւն եք, թե՞ պրոդյուսերական կենտրոն․ Մանուկ Սուքիասյան ՀՀ կառավարությունը որոշեց 5․000․000․000 դրամ հատկացնել պարգևավճարներինԶգուշացում՝ «5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում ենԱրմավիրում 3-ամյա երեխայի վրա մանղալ է ընկել. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են նրա կյանքըԳագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. դատախազության միջնորդությունը բավարարվել է
ԱՄՆ-ն կարող է փոխել գրին քարտ ստանալու պահանջները․ The Wall Street Journal«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են խարդախության եղանակով հափշտակություն կատարելու մեջՓորձում ենք պաշտպանել կառույցն ու մարզիկների շահերը. Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ՀԱՕԿ-ի մասինՄեսսին Արգենտինայի հավաքականի՝ Աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալուց հետո գրառում է արել
Երևանում մրցույթի տաղավարից հեռացվել է «Մենք ենք մեր սարերը» պատկերը՝ այն որակելով «հակապետական քայլ»
ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանում զոհվել է 35 խաղաղ բնակիչ
Դիտարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
ԱՆԻՖ-ի դուստր ընկերության նախկին տնօրենի վերաբերյալ քրեական վարույթը ուղարկվել է դատարան
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Սուրենյան
ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել Հորդանանում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
Իրանի դատարանն ընդդեմ Ծառուկյանի բերված հայցը մերժել է. ՀՀ քննիչները Իրանի դատավորից ավելի «իրանցի՞» են
Ինչ ունեցվածք է կուտակել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը իշխանության գալուց 8 տարի անց . «Ժողովուրդ»ԱՄՆ ուժերը հարվածել են Իրանի հրամանատարական կենտրոններինԻ՞նչպես է համակարգվելու հաշմանդամություն ունեցող մարդկանց համար կենտրոնների գործունեությունը. «Փաստ» 2026 թվականը կիսվել է` նորոգումը չի էլ սկսվել. «Հրապարակ»Երևանում կասեցվել է «Նյու Յորք» բարի գործունեությունըԳիշերը ՌԴ զինված ուժերը հարձակվել են Կիևի վրա. 2 մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվելՄարտի 1-ի գործով անցնող ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաները փաստացի փակուղու առաջ են կանգնել. «Ժողովուրդ»Արդար պայքարի իմիտացիա՝ ՔՊ վարչությունում. «Հրապարակ»Ֆինանսների նախարարն ու իր կինը մասնավոր ինքնաթիռով Լոնդոն են մեկնել՝ նվեր ինչի՞ դիմաց. «Ժողովուրդ»Ով է ԹՐԻՓՓ նախագիծը ղեկավարող Սոկոլովը. «Հրապարակ»Իշխանության ռեպրեսիաները հասել են արդյունաբերական մասշտաբների. «Փաստ»
Առեղծվածային դեպք Երևանում. Շենքի բակում հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Ովքեր են ինքնաբացարկի դիմում ներկայացրել և ովքեր դեռ կներկայացնեն «Ուժեղ Հայաստան»-ում. «Հրապարակ»Ստեփանավանի քաղաքապետը տունը կառուցելուց հետո հյուրանոց է սարքում. «Ժողովուրդ»Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների. «Հրապարակ»«Սպասում ենք՝ տեսնենք՝ կառավարությունը կա՞…». «Փաստ» Իրաքում կոռուպցիայի գործով պաշտոնյաներից առգրավվել է ավելի քան 375 կգ ոսկիԳերմանական զենքի արտահանման հիմնական երկիրը 2026 թվականին Ուկրաինան է«Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն»․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջումԱնգլիա-Արգենտինա․ պատմական հակամարտության ֆոնին՝ աշխարհի առաջնության վճռական կիսաեզրափակիչԵՄ-ն Ուկրաինայի համար ԱԹՍ-ների ձեռքբերման նպատակով ևս 1 միլիարդ եվրո կհատկացնիԱսկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել էՍտեփանավանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կաՄիացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ՌԴ երկու քաղաքացու և մեկ ռուսական ընկերության նկատմամբԱդրբեջանը հայտնել է, որ կես տարում 17,1 միլիոն դոլարի ապրանք է արտահանել ՀայաստանԻրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-իՆերկայացվել է աշխարհի լավագույն խոհանոցների վարկանիշը. որ տեղում է ՀայաստանըՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի երկու նավահանգիստներում հարվածների մասին
Մամուլ

Ուզում ես կործանել մեկի ապագան, ջնջի՛ր նրա անցյալն ու պատմությունը

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաշինյանի ցինիզմն ու փարիսեցիությունն անսահման են, անվերջ: Ու նա երեկ դա վերստին ապացուցեց՝ հերթական «փիլիսոփայական» մտավարժանքգրառմամբ: Արդեն առիթ ունեցել ենք ոչ մեկ անգամ նկատելու, որ Փաշինյանն ու նրա թիմակիցները ջանքեր չեն խնայում, որպեսզի իրենց «քլնգեն», այսպես ասած, «մանր թեմաներով», ինչը հնարավորություն կտա, որ հանրաին դաշտում իրենց անունները չհոլովվեն պաշտոնավարման աղետային հետևանքների հետ կապված: Նաև այդ պատճառով է, որ թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրա հրահանգով՝ իր թիմակիցները անում են նման հայտարարություններ, գրառումներ:

Հետաքրքիր այլ բան երևի չգտնելով՝ Փաշինյանը երեկ մինչմիջօրե արված մի գրառմամբ վերստին մեջտեղ էր բերել «իրական Հայաստանի» ու «պատմական Հայաստանի» մտացածին, արհեստական ու հիմնովին կեղծ «երկընտրանքը»: Թե բա. «Հայեցակարգային երկընտրանքը, որ այսօր քննարկվում է մեր երկրում, հետևյալն է. ինչի՞ համար է Հայաստանի Հանրապետությունը՝ ֆորպոստ, հենման կետ, տարածքով ավելի մեծ պետություն ունենալու համա՞ր (Պատմական Հայաստանի հայեցակարգ), թե՞ մեխանիզմ՝ իր միջազգայնորեն ճանաչված տարածքում սեփական քաղաքացիների բարեկեցությունը ապահովելու համար (Իրական Հայաստանի հայեցակարգ), այն ընկալմամբ, որ բարեկեցության անբաժանելի տարրերն են լավ ապրուստը, ազատությունը, արդարությունը, անվտանգությունը»:

Չկա իրականության մեջ նման երկընտրանք: Մի պահ պատկերացրեք, որ մեր պապերը, երկիր ներխուժած թշնամիներին դիմագրավելու և նրանց դեմ կռվելու փոխարեն, առաջնորդվեին նիկոլփաշինյանական «մտահայեցումներով»: Օրինակ՝ ասեին՝ բա մեզ պե՞տք է «պատմական երկիրը», եկեք իրական երկրով ապրենք, ուտենք, խմենք, քեֆ անենք, հեչ էլ, թե թշնամին չի գրավի մեր երկիրը, չի մորթի մեր զավակներին, չի բռնաբարի մեր կանանց, չի տիրանա մեր հողուջրին: Կարևորը՝ այս պահին փորներս կուշտ լինի, տակներս՝ չոր, տեղներս՝ տաք, լինենք լավ ապրուստի մեջ: Սա՛ է փաշինյանի «փիլիսոփայությունը»: Փաշինյանը իր գրառման մեջ խոսում է... անվտանգությունից: Չէ, դուք միայն պատկերացրեք. Արցախն ուրացածը, Արցախը թշնամու հոշոտմանը հանձնածը, Արցախի հայությանն անօգնական թողած, միտումնավոր ցեղասանության մատնած, Հայաստանի Հանրապետության հարյուրավոր քառակուսի կիլոմետրերը թշնամուն հանձնած ու հանձնել շարունակող, երկիրը անվտանգային խոցող սպառնալիքների տակ դրած կառավարիչը կամ կառ...ավերիչը խոսում է... անվտանգությունից:

Հայաստանը թշվառության մատնած, բյուջեի մսխումն ու արտագաղթը ահռելի չափերի հասցրած, անբաններին շարունակ պարգևավճարող Փաշինյանը խոսում է «լավ ապրելուց»: Հա, քպականներն ու իր մերձավոր շրջապատը, ինչպես ժողովուրդը կասեր, «մոր փորն են ընկել», ուտումխմում, գիրանում, պարգևավճարվում, ճոխառանձնատնատվում են, իսկ ժողովո՞ւրդը: Հատկապես իրենց կուրորեն պաշտողները հիմնական կերակրվում են «հեսա, հեսա սաղից եղած-չեղածը կխլեն, քյասիբներիս կբաժանե՜ն...» լ յումպենային կտերով, փաշինյանական քարոզչամեքենայից հորդացող «բարեկեցությամբ» ու, ընդհանրապես... «կտերով»: Հա, ու ըստ Փաշինյանի, ժողովուրդն, իբր ընտրել է «իրական Հայաստանը», այսինքն՝ «կեր-խմիր-միայն փորդ կուշտ լինի, երկրի հերն էլ անիծած» կենսաբանական գրգռիզմը: Իսկ, այ, երկրի բոլոր նախկին ղեկավարները դա չեն հասկացել: Դա միայն ինքը՝ մեծն Փաշինյանն է հասկացել, ու. «Հենց սրա համար է, որ պետք է ներողություն խնդրենք մեր ժողովրդից, ու ես խնդրում եմ իմ բաժին ներողությունը»: Թե ով ինչի համար պիտի ժողովրդից ներողություն խնդրի, թողնենք բոլոր ղեկավարներից յուրաքանչյուրին:

Երևի ամեն մեկը մի պատճառ կունենա դրա համար: Ասենք՝ առաջինը այն բանի ամար, որ «ազգակործան պատուհասին» քաղաքական պապայություն է արել: Երկրորդն ու երրորդը՝ երևի այն բանի համար, որ հակապետական ու հակաարցախյան մաղձաբջիջը դեռ խանձարուրում չեն չեզոքացրել... Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, թող խնդրի իր ներողությունը, բայց ներող պիտի լինի: Ու խոսքը այդ կեղծ երկընտրանքին չի վերաբերում: Սա էլ է համարյա նույն «օպերայից»՝ անիմաստ բանի համար ներողություն խնդրել, որ գլոբալի համար մեղավոր չլինես... Իսկ ի՞նչը ներել. «Արցախը Հայաստան է, և վերջ» գոռգոռալով՝ Արցախը աղետի մատնե՞լը: Ի՞նչը ներել. ավելի քան 5000 լուսավոր մեր զինվորներին ու սպաներին մահվան մատնե՞լը: Ի՞նչը ներել. Հայրենիքը ծվատե՞լը: Ի՞նչը ներել. ներազգային թշնամանք ու ատելություն սերմանե՞լը: Ի՞նչը ներել. Արցախն ուրանա՞լը ու այն թշնամուն հանձնե՞լը: Ինչ վերաբերում է «իրական Հայաստան», «պատմական Հայաստան», կրկնենք՝ շինծու, մտացածին և կեղծ «երկընտրանքին», ապա դա էլ պատահական չէ:

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ուղղակիորեն ոչ միայն երազում են, այլ հենց ծրագրված իրականացնում են երկրի ու հասարակության մանկուրտացման գործընթաց: Այդ նպատակներն են հետապնդում նրանց ներդրած «կրթական ծրագրերը», խառնիխուռն «դասագրքերը», հրապարակային հայտարարությունները, Արարատը ժխտելն ու Արագածը նրան հակադրելը, շարունակ 29800 քկմ-ից (լավագույն դեպքում) խոսելը: Ո՞ր մեկն ասես: Այդ ծրագրի շրջանակում են ազգայինն ու ավանդականը ծաղրելը, Հայ առաքելական եկեղեցու դեմ իրենց ձեռքի տակ եղած պետական լծակներով պատերազմելը, ազգային ուժերին ու գործիչներին հետապնդելը, երկիրը զզվելի ու խեղկատակային բռնապետության վերածելը: Իզուր չէ ասված. ուզում ես կործանել մեկի ապագան, ջնջի՛ր նրա անցյալն ու պատմությունը:

Ի դեպ, «լավ ապրելու» և մյուս պատրանքների մասին: Փաշինյանը, շարունակ «իրական Հայաստանի» մասին խոսելով, այս 6 և քիչ ավելի տարվա ընթացքում բանն այնտեղ է հասցրել, որ մեր ազգի «պատմական» թշնամին, որի առանցքային նպա տակ ն ե րից մե կը մեր ազգ ի բնաջնջումն է ու մեր պետականության վերացումը, ոչ միայն հայաթափեց հազարամյակներով հայկական Արցախը, այլև արդեն աչքը Սյունիքին է տնկել, Տավուշին, Վայոց ձորին: Ավելին, Փաշինյանի «քաղաքականությունը» բերել է նրան, որ թշնամին կրծոտելով զավթում ու զավթում է Հայաստանի տարածքները և մղվում է ավելին գրավելու: Իսկ Փաշինյանն էլ «խաղաղության», «իրական Հայաստանի» մասին «զրիցներով» շարունակում է տալ և տալ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում