Օկուպացված Արցախի Շուշի քաղաքում հավաքվել են Ադրբեջանի կրթության ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչները
Սեպտեմբերի 16-ին օկուպացված Արցախի Շուշի քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցում ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ տեղի է ունեցել միջոցառում:
Միջոցառմանը ներկա են եղել Ադրբեջանի գիտության և կրթության նախարարը և մի շարք այլ պաշտոնյաներ:
Ադրբեջանն օկուպացված Շուշիի դպրոցին տվել է հատուկ մեծ նշանակություն:
Դպրոցի եռահարկ շենքը նախատեսված է 960 աշակերտի համար: