BRICS-ի գագաթնաժողովում Պուտինի և Էրդողանի միջև շփումներ հնարավոր են
Առաջիկայում հնարավոր են շփումներ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև, սակայն դեռևս տեղեկություններ չկան, թե արդյոք երկու առաջնորդների միջև բանակցություններ կկայանան Կազանում BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում:
Այս մասին գրում է Anadolu-ն:
Կրեմլը հույս ունի Պուտինի և Էրդողանի միջև շփումներ կլինեն հոկտեմբերին Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովում, ավելի վաղ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես գիտեք, մշտական կապի մեջ է իր ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ, մոտ ապագայում նրանց դեմ առ դեմ հանդիպումը հնարավոր է,-նշել է Պեսկովը: