Ուզբեկստանից հետո Շոլցը ժամանել է Ղազախստան
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ժամանել է Աստանա։
Ղազախական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլերին դիմավորել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Գերմանիայի կանցլերը Ղազախստան է ժամանել Ուզբեկստանից, որտեղ բանակցություններ է վարել նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ։
Կողմերը քննարկել են համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունները և կողմ են արտահայտվել խորհրդարանների, կառավարությունների և արտաքին գործերի նախարարությունների միջև ակտիվ շփումների շարունակմանը։
Բանակցություններից հետո Միրզիյոևն ու Շոլցն ընդունել են համատեղ հռչակագիր։ Այցի ընթացքում ստորագրվել է նաև ութ երկկողմ փաստաթուղթ։