Ես զբաղված մարդ եմ, տենց ոտքի վրա հանդիպումներ չեմ անում՝ թող զանգեն գրանցվեն. Արշակյանը՝ Սրբազանի հետ հանդիպման հնարավորության մասին
«Մեր մեջքի հետևում, չեմ կարծում, որ որևէ մեկը խոսել է»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՔՊ-ական Հակոբ Արշակյանը՝ պատասխանելով հարցին, որ Բագրատ Սրբազանն ԱԺ-ում է, արդյոք ՔՊ-ականները կհանդիպե՞ն Սրբազանի հետ։
Հարցին՝ ցանկություն կա՞ Սրբազանի հետ հանդիպելու, Հ. Արշակյանը պատասխանեց. «Ես զբաղված մարդ եմ, տենց ոտքի վրա հանդիպումներ չեմ անում, թող զանգեն, գրանցվեն, կգրանցվեն՝ կհանդիպենք, եթե խոսելու բան կա։ Բոլոր քաղաքացիներն էլ, եթե ինչ-որ լուրջ հարց են բարձրացնում, հանդիպում եմ»։