Ռուս օդաչուին սպանած զինյալներից մեկը գերի է վերցվել սիրիական բանակի կողմից
Ռուսական խոցված ինքնաթիռի օդաչուներից մեկին սպանած զինյալներից մեկը գերի է վերցվել սիրիական բանակի կողմից։ Տեղեկացնում է sondakika.com կայքը՝ հղում անելով իրանական Ֆարս լրատվական գործակալությանը։
Ֆարս գործակալությունը նշում է, որ 2015 թվականի նոյեմբերի 24-ին ռուսական Սու 24 ռազմական ինքնաթիռի խոցումից հետո օդապարիկով ցած իջնող օդաչուներից մեկին սպանած անձանցից մեկը գերի է վերցվել սիրիական բանակի կողմից։
Խնդրի կարևորությունից ելնելով աղբյուրը չի նշում, թե որտեղ, ինչպես և ում է գերի վերցրել սիրիական բանակը։ Սակայն նշվում է, որ գերի վերցվածը մասնակցել է օդաչուի սպանությանը: