Ինչպես Իսրայելը դարձավ Ադրբեջանի գլխավոր ռազմական մատակարարը․ 69%՝ 2020-ի պատերազմից առաջ․ քաղաքագետՈւկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցնում Սոչիին. կան վիրավորներՄեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն. ՍուրենյանԷսի շատ դաժшն հետևանք կունենա, չի կարելի, մենք մարդ ենք՝ ստեղ նստած․ Սասուն Միքայելյան (տեսանյութ)
Գանձասարը հայկական է և չպետք է թույլ տալ՝ այս փաստերը խեղաթյուրվեն․ պահանջում եմ ՀՀ-ից որևէ արձագանք հնչի․ Աննա Գրիգորյան
Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱգրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են. քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց nչնչացնել. Վահե ՀովհաննիսյանՌուսաստանի Դաշնությունից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ծննդյան օրն է, որը դիմավորում է Բաքվի բանտում
Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը
Էկոպարեկային ծառայությունը շարունակում է անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում իրականացնել ուժեղացված հսկողական միջոցառումներ
Եվրոպայի Մ18 տարեկանների անհատական առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 4 թենիսիստներՄինչև ժամը 17:00-ը որոշ հասցեներում լույս չի լինիTour of Armenia-ն անվտանգ անցկացնելու համար նախապատրաստվել է ավելի քան 550կմ ճանապարհՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովԴիլիջանի դպրոցի 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածքԳլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցներիՊարոն Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի օբյեկտների վրա հարձակումները. ԹրամփՋերմուկյան մարտերում Հայաստանը կորցրեց 200–ից ավելի կյանքեր և կորցրեց տարածքներ. Հակոբ ԲադալյանՈղբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կա զոհ և վիրավորԲորիս Ջոնսոնին տեղափոխող գնացքը հեռացել է ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածից րոպեներ առաջՆԳ նախարարը մրցանակ է հանձնել «Tour of Armenia 2026» միջազգային հեծանվավազքի լավագույն թիմինՊապիկյանը լուսադեմին դարձյալ հերթական այցն է կատարել հեռավոր զորամասՀորմուզի նեղուցում նավ է հրթիռակոծվել
Ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանին հաջողվեց անցնել Սևանա լիճը (տեսանյութ)
Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվի
Քաղաքականություն

Հայաստանի դիրքավորման պոտենցիալը աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում. Մաս 3. Սամվել Բաբայան

Հիմք ընդունելով Հարավային Կովկասում և նրա շուրջը ձևավորված աշխարհաքաղաքական թնջուկն ու այդ համատեքստում Հայաստանի առանցքային դերը՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը հանդես է եկել «Հայաստանի դիրքավորման պոտենցիալը աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում» վերտառությամբ հոդվածաշարով։

Հոդվածաշարի երեք մասերում Սամվել Բաբայանը վերլուծում է Հայաստանի Հանրապետության դիրքավորման երեք հնարավորություններն ու դրանցից յուրաքանչյուրի հավանական հետևանքները Հայաստանի և Հարավային Կովկասով շահագրգիռ աշխարհաքաղաքական կենտրոնների համար։

Ստորեւ ներկայացնում ենք հոդվածաշարի 3-րդ մասը:

«ՄԱՍ 3

Հայաստանի դիրքավորման պոտենցիալը աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում․ դեպի հավասարակշռված, համապարփակ և երկարաժամկետ խաղաղություն

Արևմտյան կամ ռուս-վրաց-իրանական վեկտորներից յուրաքանչյուրի ընտրությունը հանգեցնելու է աշխարհաքաղաքական մյուս կենտրոն(ներ)ի հետ բախման՝ Հայաստանի համար ակնհայտ ծանր հետևանքներով։ Այնինչ, ինչպես նշվել է, պայմանավորված աշխարհագրական դիրքով, Հայաստանը կարող է և պետք է վարի հավասար հնարավորությունների բազմավեկտոր քաղաքականություն՝ ոչ թե նվազագույնի հասցնելու, այլև բացառելու աշխարհաքաղաքական շահերի բախման խաչմերուկի վերածվելու հավանականությունը։ Նման մոտեցման հիմքում աներկբայորեն ընկած պետք է լինեն այնպիսի հիմնարար սկզբունքներ, ինչպիսիք են՝

ա) ՀՀ-ի՝ համակողմանիորեն հաշվարկված և սահմանված ազգային-անվտանգային շահերը,

բ) տարածաշրջանով շահագրգիռ սուբյեկտների ազգային-անվտանգային շահերի հետ հայկական շահերի համադրելիության հնարավորությունը,

գ) հայկական շահերի հիմնավորմամբ տարածաշրջանային և արտատարածաշրջանային սուբյեկտներից յուրաքանչյուրի շահերին հակառակ մյուսների շահերի առաջմղման բացառումը։

Երկարաժամկետ հեռանկարում ՀՀ-ի ապագան սույն հիմնարար սկբունքների հիմքով և հիմնավորմամբ առաջնորդվելու կամքի դրսևորումն է՝ որպես հավասարակշռված, համապարփակ և հարատև խաղաղության ընտրություն։ Մասնավորապես․

Պրոակտիվ դիվանագիտություն Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ վերանայելու Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները, որպեսզի իրանական և թուրքմենական գազը տարանցվի Հայաստան – Վրաստան – Սև ծով – Բուլղարիա խողովակաշարով՝ բացառելով կասպյան ավազանի հարստությունների արտահանման մենաշնորհային դիրքը։ Այսինքն՝ դիվերսիֆիկացնել տարածաշրջանի էներգետիկ կախվածությունը Ադրբեջանից ու Թուրքիայից և հավասարակշռություն ստեղծել, ինչը միաժամանակ կչեզոքացնի ավելորդ լարվածությունը տարածաշրջանում։ Արևմտյան երկրներն այսպիսով ստանում են միաժամանակ երեք երկրից՝ Ռուսաստանից, Իրանից և Ադրբեջանից, գազ ներկրելու, ըստ այդմ՝ ներկրվող երկր(ներ)ի և գնային քաղաքականության ընտրության հնարավորություն։

ՀՀ-ի իրավազորության ներքո պարզեցված ընթացակարգով Մեղրիի ենթակառուցվածքի բացում, դիցուք՝ Կալինինգրադի մոդելով (որը բխում է այդ թվում՝ Ռուսաստանի, հավաքական Արևմուտքի, Ադրբեջանի և Թուրքիայի ազգային շահերից ու առաջնահերթություններից)՝ Արդբեջանի կողմից ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը 1925-26թթ․ քարտեզների իրավական հիմքով ճանաչելու նախապայմանով։

Որևէ երկրի կամ կազմակերպության ռազմաքաղաքական ներկայության բացառում՝ ի հակակշիռ մեկ այլ երկրի կամ կազմակերպության։

Հավաքական մարմիններում ՀՀ-ի անդամակցության սառեցում և նոր մարմինների անդամակցության գործընթացի կասեցում։ Քանի որ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը սովորաբար չեն դիտարկվում առանձին-առանձին, այլ որպես մեկ միասնական միավոր, այս երեք երեկրները պետք է նախևառաջ հաջողեն տարածաշրջանային (ներքին) ինտեգրացիոն գործընթացները, իսկ ապագայում վեկտորի ընտրության անհարաժեշտության դեպքում հանդես գան մեկ միասնական մոտեցմամբ։ Իսկ ներքին միասնական մոտեցման բացակայությունը հանգեցնելու է տարածաշրջանային խնդիրների խորացման՝ ստեղծելով պայթունավտանգ իրավիճակ։

Երկկողմ պրոակտիվ բանակցություններ՝ հավասար հնարավորությունների քաղաքականության սկզբունքով․

սահմանակից երկրների հետ ինտեգրացիոն-համագործակցային ճանապարհային քարտեզի մշակում, ըստ այսմ՝ իրավապայմանագրային ամրապնդում,

տարածաշրջանով շահագրգիռ սուբյեկտների հետ երկկողմ իրավապայմանագրային հարաբերությունների հաստատում։

ՀՀ-ի պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը ՀՀ-ն ապահովում է ինքնուրույն՝ բոլոր գործընկերների հետ հավասար գործակցային սկզբունքով»: