Բելգորոդում ութ մարդ վիրավորվել է առավոտյան Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով
Ուկրաինայի Զինված ուժերի կողմից ռուսական Բելգորոդի առավոտյան հրետակոծության հետևանքով վիրավորվել է ութ մարդ, տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։
Այդ մասին իր Telegram ալիքում հայտնել է շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
Ուղիղ հարվածների հետեւանքով այրվել է առանձնատուն և ավելի քան 15 ավտոմեքենա։
«Հրշեջ-փրկարարները տեղում են, հրդեհը մարվել է»,- գրել է նա։
Այլ մանրամասներ դեռևս չեն նշվում: