Երկրորդ մահափորձից հետո Թրամփը կրկին նախագահական մրցավազքում առաջատար է
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը, երկրորդ մահափորձից հետո, կրկին շրջանցել է իր մրցակցին՝ փոխնախագահ, նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսին։ Այս մասին գրում է BBC-ն:
Հիշեցնենք, որ գոլֆի ակումբի մոտ, որտեղ Դոնալդ Թրամփը գոլֆ էր խաղում, կրակոցներ են հնչել։
Թրամփը կրակոցների վայրից մի քանի հարյուր մետր էր հեռու։ Նշվում է, որ միջադեպը նման է եղել մահափորձի: