ԱՄՆ-ն հութիների հրթիռային համակարգ է ոչնչացրել
ԱՄՆ զինված ուժերը նոր հարված են հասցրել Եմենին՝ թիրախավորելով հութիների հրթիռային համակարգը:
Այս մասին հաղորդում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության մամուլի ծառայությունը։
Հրամանատարության համաձայն՝ հրթիռային համակարգը անմիջական վտանգ էր ներկայացնում տարածաշրջանում ԱՄՆ ուժերի, կոալիցիայի և առևտրային նավերի համար:
Այլ մանրամասներ չի նշվել: