ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան թույլ են տվել Ուկրաինային հարվածել Ռուսաստանին
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան Կիևին թույլ են տվել մեծ հեռահարության հրթիռներով հարվածել ռուսական առաջնագծերի հետևում գտնվող թիրախներին, սակայն այդ մասին պաշտոնապես չեն հայտարարվել:
Այս մասին գրում է The Guardian-ը։
Հրատարակությունը, հղում անելով սեփական աղբյուրներին, նշել է, որ Լոնդոնն ու Վաշինգտոնը որոշել են թույլ տալ Ուկրաինային օգտագործել հեռահար հրթիռներ, սակայն դեռ պատրաստ չեն այդ մասին հայտարարել։
Բացի այդ, Բայդենը չի ընդունում Պուտինի այն վարկածը, որ «Storm Shadow»-ի օգտագործումը Ռուսաստանի թիրախներին հարվածելու համար հավասարազոր կլինի Մոսկվայի հետ ՆԱՏՕ-ի պատերազմ սկսելուն: