Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին․ «Հրապարակ»
Երևան հասնելու համար պետք է տրանսպորտի համար վճարեն 2 անգամ. ինչ է սպասվում մարզերի բնակիչներին
Կալանավորվել է Մեղրիի համայնքապետը
Կալանքը քաղաքական հակառակորդներին ֆիզիկապես մեկուսացնելու գործիք է դարձել. Անդրանիկ Թևանյան
«Հրապարակ»․ Մարդաuպանին, գnղականին ազատ է արձակել, Աշոտ Երկաթին` մերժել Ինչ ունեցվածք ունի Քաջարանի համայնքապետը․ «Ժողովուրդ»Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանին. ոչնչացվել են ամերիկյան կործանիչներՍեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Իշխանությունը խիստ վերահսկողություն է սահմանել ՏԻՄ ընտրությունների սպասվող մարզերում․ «Ժողովուրդ» Խորամանկ լուծում են գտել. «Հրապարակ»
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել իրանական Քեշմ կղզում ու և այլ բնակավայրերում
«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»Եվ մեղադրում են, և աջակցում․ Մեղրիի ձերբակալված քաղաքապետն է լինելու ՔՊ-ի թեկնածուն. «Հրապարակ»Գործուղումների պայքար է սկսվել առողջապահության համակարգում․ «Ժողովուրդ»Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող զենքերը հնարավորինս հավաքելու որոշում է կայացվել․ «Ժողովուրդ»Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը. «Հրապարակ»Աննա Հակոբյանը կհանդիպի ՔՊ ֆրակցիայի հետ․ «Հրապարակ»Տիգրան Ավինյանն ընդլայնում է իր լիազորությունների շրջանակը. կվերահսկեն համատիրությունները․ «Հրապարակ» ՔՊ-ն Աբովյանում թեկնածու ունի. Էդուարդ Բաբայանի հետ մրցակցությանը նա չի դիմանա. «Հրապարակ»Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջանում և 9 մարզումՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունումՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում առնվազն 5 տարի անց միայն հնարավոր կլինի վերականգնել այնԿալիֆոռնիայից մինչև Կենտուկի. ԱՄՆ ավելի քան 90 միլիոն բնակիչներ բախվել են վտանգավոր շոգինՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՌուսաստանի նախագահը հանձնառու է Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելուն․ ԹրամփԻրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի24 ժամ ջուր չի լինելուԻսրայելի արտգործնախարարը հայտարարել է, որ երկիրը չի ծրագրում Գազայից բռնի կերպով տեղահանել պաղեստինցիներինԻրանի ԻՀՊԿ-ում հայտնել են, որ ԱՄՆ ուժերը սպառվել են և անկարող են շարունակել ակտիվ ներկայությունը Մերձավոր ԱրևելքումՏղամարդը բացել էր կենդանիների խնամքի սրահի պատուհանը, հափշտակել 50 հազար դրամ և դիմել փախուստիՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Ford Fusion»-ը․ կան վիրավորներՌուսական ՀՕՊ-ը խոցել է 596 ուկրաինական ԱԹՍՄեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումըՊապիկյանի որոշմամբ Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. ArmLurՎարչական իրավախախտումների փաստերի կապակցությամբ կազմվել է 33 արձանագրություն․ Երևանի քաղաքապետարանՀամոզված եմ՝ ՀՀ-ի և Տաջիկստանի միջև վստահության վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն զարգանալԱնի Խաչյանը դարձել է ԱՄՆ Հայ ոսկերիչների ասոցիացիայի՝ Արևելյան ափի առաջին կին նախագահըԿառավարական ինքնաթիռը ստուգումներ է անցնումԿա պայմանավորվածություն. Անի Բադալյանը՝ Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպման մասինԳՇ պետը Լեհաստանում մասնակցել է ցուցադրական վարժանքիՀրապարակված բոլոր զենքերն օրինական են, և դրանք առգրավվել են ապօրինի․ հայտարարությունԱԳՄԱ նախարարությունում կայացել է Հայաստան–Լեհաստան գործարար և ներդրումային միջոցառումՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն«Ակունք» ազգագրական համույթը՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկումԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինԹուրքիայի հարավում անտառային հրդեհներ են մոլեգնում․ կա զոհ, տարհանվել է ավելի քան 1500 մարդԻշխանությունը իրավապահ համակարգը վերածել է ընդդիմության դեմ քաղաքական հաշվեհարդարի գործիքիՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները
Տնտեսություն

Հովիկ Աբրահամյանը հայտնվեց ծուղակում

2014թ.-ին, երբ ՀՀ նախագահի հրամանով Ֆինանսների նախարարությանը միացավ Պետական եկամուտների կոմիտեին, այս միաձուլումը տարաբնույթ քննարկումների տեղիք տվեց, ձևավորվեց մի կառույց, որտեղ միավորվեցին երկրի ֆինանսական հոսքերի կառավարումը, հարկային քաղաքականությունը, մաքսային գործառույթները:

Դա երկու տարի առաջ էր, և տնտեսագետները կարծիք էին հայտնում, որ ֆինանսների սղության պատճառով, հնարավոր է հարկային բեռը ծանրանա, ինչն այդպես էլ եղավ: Այս տարիներին հարկային ծանրաբեռնվածության պատճառով փակվեցին մեծ ու փոքր ընկերություններ: Վերջին երկու տարում փակվել է գրեթե 10-12 հազար ձեռնարկություն, իսկ մաքսային ծառայությունը առավել կամայական էր վարվում ներկրվող ապրանքների հետ` բաժանելով ազդեցիկ ներկրողներին և քաղաքացիներին:

2014-16թթ Հայաստանի վարկային բեռն ավելի ծանրացավ, բյուջեի պարտքը մոտենում է 6 մլրդ դոլարի, ինչն աննախադեպ իրավիճակ է ՀՀ պատմության մեջ:

Այնպես չէ, որ միավորումը հետապնդում էր տնտեսական զարգացման նպատակ, պարզապես Գագիկ Խաչատրյանը, նշանակվելով ֆինանսների նախարար, ունենալով ազդեցիկ դիրք, կարողացավ հասնել նրան, որ և ՊԵԿ-ից չզրկվի, քանի որ ՊԵԿ նախագահն էր, և ղեկավարի ֆինանսների նախարարի պաշտոնը:

Ովքե՞ր տուժեցին այս միացում-բաժանումից. տուժեց տնտեսությունը, քանի որ լինելով խիստ կենտրոնացած, Ֆինանսների նախարարությունը կարողանում էր վերահսկել և հարկերը, և ներկրումները, և վարկային քաղաքականությունը: Կառույցը վերածվել էր ֆինանսական միապետության:

Նախօրեին ՀՀ նախագահի հրամանով հարկային և մաքսային ծառայությունները բաժանվեցին ֆինանսների նախարարությունից: Այս անգամ ևս խնդիրը լուծվում է, ոչ թե ելնելով տնտեսական շահերից, այլ պարզապես դաշտում վերադասավորումներ են` «բաժանիր, որ տիրես» սկզբունքով:
Գագիկ Խաչատրյան և Հովիկ Աբրահամյան հակամարտությունը հասավ վերջնակետին ու այժմ վերջի սկիզբն է, իսկ թե ում` ցույց կտա ժամանակը:

Առաջին հայացքից տպավորություն է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հասել է նրան, որ Գագիկ Խաչատրյանը զրկվի մի քանի հիմնական գործառույթներից, բայց այստեղ խնդիրն այլ է. երկրի 6 մլրդ պետպարտքը, մաքսային կամայական համակարգը, հարկային բեռից փակված ձեռնարկությունների խնդիրը մնաց վարչապետի տիրույթում և փաստացի Հովիկ Աբրահամյանը հայտնվեց ֆինանսական բեռի ծուղակում: