Երեւանի Մաշտոցի բաժինն իր ողջ կազմով ազատվել է աշխատանքից
Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Երեւանի Մաշտոցի բաժինն իր ողջ կազմով ազատվել է աշխատանքից: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը newspress.am-ի հետ զրուցում հաստատեց տեղեկատվությունը՝ ասելով, որ ազատումները պետք է դիտարկել ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների շրջանակում:
«Կադրային փոփոխություններ միշտ են կատարվում »,-հավելեց նա:
Newspress.am-ի տեղեկություններով ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Երեւանի Մաշտոցի բաժնում խնդիրներ են եղել ինչպես քաղաքացիների պատշաճ սպասարկման մասով, այնպես էլ ներքին փոխհարաբերությունների: