ԱՄՆ-ը կարող է դադարեցնել Ուկրաինային 5,8 մլրդ դոլարի օգնությունը
ԱՄՆ-ը կարող է դադարեցնել Ուկրաինային մոտ 5,8 միլիարդ դոլարի օգնությունը՝ բյուջեի նոր նախագծի շուրջ Կոնգրեսում ունեցած տարաձայնությունների պատճառով։
Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Բայդենի վարչակազմը նախազգուշացնում է, որ Կոնգրեսի կողմից նախկինում հաստատված 5,8 միլիարդ դոլար Կիևին տրամադրելու հետաձգումը կարող է տեղի ունենալ արդեն այս ամիս, եթե հանրապետականներն ու դեմոկրատները համաձայնության չգան պետական պարտքի շուրջ:
Ինչպես պարզաբանում է գործակալությունը, այդ միջոցները նախատեսված են երկարաձգելու սպառազինությունների փոխանցման ծրագիրը, որը Պենտագոնին թույլ է տալիս Ուկրաինային զենք և տեխնիկա ուղարկել ԱՄՆ բանակի պաշարներից։